Թիրախում Վահան Քերոբյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»:
Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, եւ մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։
Տեւական ժամանակ է՝ իշխանության սորոսական փայատերերը` եվրոպաներից ֆինանսավորվող տարբեր մութ անձնավորություններ, կատաղի պայքար են սկսել կառավարության պրոռուսական թեւի դեմ եւ մի քանի ամիս է՝ շարունակ Քերոբյանի անունն են շրջանառում: Իբր նախարարը, ըստ նրանց, շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները եւ թույլատրում, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանվեն։ Այս ցանկում, ի դեպ, այլ անձինք էլ կան․ սորոսականների ցանկը մեծ չէ, բայց նրանք հետեւողականորեն որոշել են այդ անձանց դուրս մղել իշխանությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել