Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան

Ես շատ վաղուցվանից լրատվական արխիվ եմ հավաքում, որտեղ ի մի եմ բերում բոլոր այն նյութերը, որ համարում եմ հետաքրքիր. կլինի արտաքին պարտք, կլինի պաշտոնյաների բանակից փախուստ, կլինի պաշտոնյաների և նրանց հարազատների հանցագործություններ, բիզնես գործունեություն և այլն. երկար չասեմ, դրանք հազարավոր ֆայլեր են, ինչը, ի դեպ, կարևոր եմ համարում ցանկացած լրագրողի համար։ Այդ ֆայլերից մեկը վերնագրված է «Կոռուպցիան Հայաստանում»՝ ըստ թվականների ու ամեն օր համակարգչումս բաց է․ որովհետև օր չկա, որ մի քանի բացահայտված փաստ դրանում չավելացնեմ։ 2023 թվականին հավաքած նյութերը կազմում են 454 էջ։ Պատկերացնում ե՞ք ծավալը։ Ընդամենը օրերս հրապարակվեց կոռուպցիայի ընկալման համաթիվը և հայտարարվեց, որ մեր երկրում կոռուպցիան գտնվում է անկառավարելի մակարդակում։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, վերցնում են ամենուր և ինչ պատահի։ Կոռուպցիայի թիվ 1 աղբյուրը պետական ու դատական համակարգն են։

Նախորդ ուրբաթ՝ փետրվարի 1-ին, մեկ օրում կոռուպցիոն երեք սկանդալի մասին իմացանք․ մեկը սննակության դատարանի դատավորի 150 հազար դոլարանոց կաշառքն էր։ Մյուս երկուը ավելի սկանդալային էին։ ԱԱԾ-ն, ՔԿ-ն մտել են էկոնոմիկայի նախարարություն և իրենց հետ տարել փոխնախարար Անի Իսպիրյանին։ Այդ գործի շրջանակներում ձերբակալվեց 7 հոգի, որից 4-ը՝ պաշտոնատար անձ, 3-ը՝ ոչ։ Ձերբակալվածների թվում էր, որ նաև կալանավորվեց, ԱԺ նախագահ Ալեն սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ծառայության ձեռք բեռման մրցույթ է եղել, մասնակիցներից ընկերության տնօրենը, աշխատակիցների դրդմամբ, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամին ապօրինի կերպով դուրս են թողել մրցույթից, ու մրցույթում հաղթել է մրցակցից շուրջ երեք անգամ ավել գին առաջարկած ընկերությունը։ Գումարը կազմում է շուրջ 400 մլն դրամ կամ մեկ միլիոն դոլար։

Շատերին է հետաքրքրում, թե ինչու, ամեն դեպքում, կալանավորվեց ԱԺ նախագահի եղբոր կինը․ տարածված մի կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հատկապես գումարային հարցերով կոռուպցիոն աղմկահարույց ձերբակալությունները լինում են երկու դեպքում՝ կամ էնքան ակնհայտ է, որ չեն կարող չբացահայտել կամ էլ ամենավերևում չեն մուծվել։

Այլ խոսակցություններ ևս շրջանառվում են, թե ինչու կալանավորվեց հենց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը․ անկեղծորեն որ ասենք՝ էս ընթացքում լիքը կոռուպցիոն սկանդալներ ու կասկածներ են եղել իշխանական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների, նրանց տների, կարողությունների մասով, բայց Փաշինյանը միշտ արդարացրել է․ ու այս անգամ բռնելը խիստ տարօրինակ էր։

Օրինակ, դարձյալ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ օդում տարածվող և համառորեն շրջանառվող լուրերն այն մասին են, որ սա ուղղակի իր անձնական վարկանիշը փրկելու համար է․ վեշլկա ու ցնցուխ շոուն Փաշինյանի վարկանիշը ոչ միայն չբարձրացրեց, այլև ավելի շատ ծաղրվեց, հեռացված մարզպետների մասին մոռացան արդեն հեռացնելու օրվա երեկոյան, և նոր, առավել հնչեղ թեմաներ են պետք՝ շոուն շարունակելու համար։ Օդում թևածող մյուս լուրերը այն մասին են, որ սա պարզապես ներթիմային ռազբորկաներ են․ իշխանության անդամների, նրանց ընտանիքների կոռուպցիոն գործունեության կամ դրա կասկածի մասին ամենաշատ ինֆորմացիաներ ովքե՞ր կարող են ունենալ, եթե ոչ նույն իշխանության այլ անդամներ։ ՔՊ-ական պատգամավորներ կան, օրինակ, որոնք պարզապես տանել չեն կարողանում Ալեն Սիմոնյանին․ որովհետև իրենք առավոտից իրիկուն անում են այսպես ասած՝ սև գործը, անիմաստ հայհոյում են, իմաստալից հայհոյվում, ԱԺ-ում վերջինն են կոճակ սեղմում, որ ընդդիմադիրների ելույթներից հետո պարտադիր մի բան գոնե հակադարձեն, արդարացնում են հողեր հանձնելը, Ալիևին արդարացնում են, ռուսներին վիրավորում են, իրենք դառնում են վիրավորանքի, հայհոյանքների առարկա, բայց իրենց փոխարեն հարստանում են վերևներում կանգնած այլ ՔՊ-ականներ, ընդ որում՝ ժամ առ ժամ։ Իրենք մրոտված, սևացած բանվորի աշխատանքն են անում, էն որ առավոտից իրիկուն հերթափոխով ածուխը լցնում են նավի մեջ, որ գնա, իսկ նավի վերևի հատվածում կայֆավատ են լինում մյուսները։ Ու ինչ է մնում անել, եթե ոչ նստել Փաշինյանի ականջներին ու իրար վրա գործ տալ։ Առաջ էդ մարդիկ կերազեին մի 200 հազար դրամ աշխատավարձ ստանային, հետո, երբ եկան դեպուտատ դարձան ու ստանում էին մինչև 1 միլիոն, բավարար էր իրենց, բայց հիմա տեսնում են արագ հարստացողներին, վախենում են իշխանությունից հեռանալու հեռանկարով և կատաղում են, որ թիմից որոշ մարդիկ արդեն միլիոններ են հետ գցել, իսկ իրենք, ինչպես Վահագն Ալեքսանյանն է իր մասին ասում, «ԿԻԱ»-ի հույսին է։ Ես ԱԺ-ում «երրորդ-չորրորդ» կարգի ՔՊ-ականների տրամադրություները ընկալում եմ․ իրենց հայհոյելու ֆոնին, իսկ ավելի շատ հայհոյվելու ֆոնին, նույն կուսակցության մյուս կերպարները միլիոնատերեր են, իսկ իրենք պարգևավճարների հույսին են։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է, հետո երբ բազմաթիվ փաստեր էին բերում, արդարանում էր, թե՝ նկատի ունեմ համակարգային կոռուպցիան է վերացել։ Հարց ունեմ՝ եթե էկոնոմիկայի նախարարությունում խուզարկությունից հետո ձերբակալվում է 4 հոգի, այդ թվում՝ փոխնախարար, երբ առողջապահության նախարարությունում մեկ գործի՝ կորոնավիրուսի շրջանակներում կալանավորվում է փոխնախարարը, ու 10-11 հոգու նկատմամբ գործ է հարուցվում, եթե ձերբակալվում է նախարար՝ կոռուպցիոն գործով, եթե 71 իշխանական պատգամավորից 25-ի նկատմամբ վարույթ է հարուցում կոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովը, երբ հայտնի է, որ գրեթե չունեք մի ՔՊ-ական, որի բարեկամ, կնիկ, ամուսին չունենա կամ պետական գործի դասավորած, կամ պետության հաշվին ինչոր ծառայություն մատուցի, չունե՞ք, չէ՞, տղե՛րք, բա էլ համակարգային կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում։ Ոչ միայն համակարգային է, այլ՝ բարձրագույն ղեկավարության ընտանիքներն էլ ինչպես պարզվում է, խառն են դրանց։

Նիկոլը շատ է սիրում ասել՝ կառավարությունը ընտանիք է, պետական բյուջեն էլ ընտանեկան բյուջե է։ Վերցնենք 8 հոգանոց ընտանիք, եթե դրա անդամներից երկուսը նարկաման են, մեկը գող, երկուսը հանցագործության համար նստել են՝ հոր հետ միասին, էլ տան մյուս 3 անդամի մասին առանց իմանալու ասում ես, չէ՞, որ առնվազն ահաջող ընտանիք է։ Դե բա էս մեծ ընտանիքում էլ որին ձեռք են տալիս, կոռուպցիոն սխեմա է։ Եթե Ազգային ժողովի նախագահը մի փոքր արժևորեր էն պաշտոնը, որում ինքն է գտնվում, ԱԺ նախագահի աթոռի անունը չարատավորելու համար միանգամից հրաժարական կտար․ նույնը էկոնոմիկայի նախարարը․ իր նախարարությունում 4 հոգու բռնել են, այդ թվում՝ իր տեղակալին։ Նամուսի հարց է։ Դա կոչվում է պատասխանատվություն ստանձնել։ Բայց դե ո՞ւմ եմ ասում։ Այդպես լինում է նորմալ ժողովրդավարական երկրում, ոչ թե «ժողովրդավարության» բաստիոնում, որտեղ միայն ժողովրդի անունն են օգտագործում։

Հաղորդման սկզբում խոսեցի մեկ օրում երեք կոռուպցիոն սկանդալի մասին՝ մեկը դատավորի 150 հազար դոլարը, մյուսը էկոնոմիկայի նախարարության և Ալեն Սիմոնյանի ընտանիքի արկածները․ իսկ երրորդը էլ ավելի սկանդալային է՝ հետաքննող լրագրողների բացահայտումն է․ Երևանի ավագանու ընտրություններում Ավինյանի և ՔՊ-ի քարոզարշավի համար հանգանակած գումարների հետքերով են գնացել․ այցելել են ՔՊ-ին 2,5 մլն դրամ նվիրավերած ընտանիքներ ու տեսել էին, որ նրանց մի մասը 2,5 միլիոն դրամ կյանքում չէր տեսել, էլ ուր մնաց նվիրեր ՔՊ-ին, մի մասը տեղյակ չէ, որ գումար է փոխանցել կամ ընտանիքի անդամները տեղյակ չեն։ Կասկածելի փողերով 500 միլիոն դրամ են հավաքել ՔՊ-ականները, արել են ճոխ քարոզարշավ ու տարել են 9 տոկոս ձայն։

Սա այն մասին է, որ Հայաստանում իշխող կուսակցությունը ուղղակի թաղված է կոռուպցիայի մեջ։ Այս իշխանությունը շատ է խոսում կոռուպցիայի մասին, թե՝ իրենք ճերմակ աղավնի են, չեն վերցնում․ ու թվում է իրենց, որ եթե շատ են խոսում, ուրեմն չկա։ ՔՊ-ական պատգամավորը մի 20 հազար դրամանոց կոնյակ է նվեր ստանում, հետ է տալիս, թե բա՝ անթույլատրելի է նվեր ընդունելը, բայց կողքից նայում ես՝ 500 մլն դրամ էնտեղ են փող լվացել, 400 մլն դրամ էնտեղ տենդեր են շահել, 340 մլն դրամ կերել են ինտենսիվ այգիների շրջանակներում։ Պապոյանը մի շիշ կոնյակը ձևական հետ է տալիս, ասում է չընկալվի կոռուպցիա, բայց Պապիկյանը 100 հազար դոլար նվեր է ստանում, դա համարում են արդար քրտինք։ Ու էդ ընթացքում էլ ՔՊ-ականներ կան, որ արդեն մի օրում երկու տուն են առնում, առավել համեստները՝ մի տարում երկու տուն, խեղճ հարիֆները՝ տարին մի տուն։ Պարեկը 20 հազար դրամ կաշառք էր վերցրել 100 հազար դրամանոց ակտը չգրելու համար, տարաք կալանավորիք, բայց որ իշխանության վերևներում ժամ առ ժամ հարստանում են, դա համարում են նորմալ։

Մոտավորապես հետևյալն է տեղի ունեցել, կարծում եմ․ եկել են իշխանության, մի որոշ ժամանակ չեն զբաղվել կոռուպցիայով, որովհետև դեռ ձևերը չեն իմացել, հետո մանրից տեսել են, որ չեն կարողանում կռավարել, վարի են տալիս, ամեն անգամ մի բան հանձնելուց կասկածել են, որ վերջները մոտ է ու սկսել են մտածել միայն իրենց անձնականի մասին՝ «ինչ կարող են՝ քերենք» սկզբունքով, որովհետև պաշտոնից հետո էլ կյանք կա, հո չե՞ն վերադառնալու իրենց նախկին կարգավիճակին։

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներքին խնդիրները հեչ, ինչքան ուզում են՝ ուտեն իրար․ բայց այստեղ հարցը հետևյալում է՝ եթե մեկ ոլորտի պատահաբար կպնում են, մեկ արտահոսքի արդյունքում ու էսպիսի կոռուպցիոն սկանդալ է ի հայտ գալիս, իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո, երբ բացահայտվեն կոռուպցիոն բուրգերը։ Վստահաբար, հիմա բացահայտվում են կոռուպցիոն դեպքերի չնչին մասը, արդեն ասացի՝ որոնք։ Եթե չկայացած 1 տենդերի համար 7 հոգի ձերբակալվում է, այդ թվում՝ ԱԺ նախագահի ընտանիքից, բա կայացած հարյուրավոր տենդերների համա՞ր քանի հոգի կձերբակալվի, այդ թվում՝ ասֆալտի մագնատ նույն ընտանիքից․ չէ՞ որ պետգնումների կեսը մեկ անձից են ու՝ կոռուպցիոն կասկածներով։

yerevan.today