Պոռնոաստղին 4 տարվա ազատազրկման են դատապարտել
Պոռնոաստղ Իզաբել Լագասին 4 տարվա ազատազրկման են դատապարտել: 2016 թվականին նա փորձել է մաքսանենգ ճանապարհով 30կգ կոկաին տեղափոխել զբոսանավով, հաղորդում է Life.ru-ն:
21,5 մլն դոլար արժողությամբ թմրանյութերը պահվել են 29-ամյա աղջկա ճամպրուկում: Բեռնափոխադրման ժամանակ աղջիկը ակտիվորեն իր լուսանկարներն է հրապարակել Ինստագրամում:

















































