Հայտնի է՝ ինչ է իրավապահներին ասել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հակառուսականության այնպիսի ալիք են առաջացրել, որ քաղաքացներից մեկը նախօրեին պղծել է ռուսական դրոշը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ է իրավապահներին հայտնել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները նրան հարց են տվել, թե ինչու է նման քայլի գնացել ու խուլիգանություն կատարել, 46-ամյա Շիրինյանն ասել է, թե ռուսները մեր նկատմամբ վատ բաներ արեցին. եթե չկա Արցախի հայերի ցեղասպանության ճանաչում, չկան նաեւ Լենինգրադում տուժածներ: Ամեն դեպքում, կատարողը ձերբակալված է։
Ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։
«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- գրել է նա:
ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից: Նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել են կանխել նրա փախուստը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել