Երևանում ավտոբուսը, հայտնվելով մերկասառույցի վրա, կոտրել է տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը, բախվել գազի խողովակին
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմանում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել պարեկները։ Վթար փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ հրաշքով են փրկվել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր կար և երջանիկ պատահականություն էր միայն, որ ավտոբուսը չի կողաշրջվել։
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել