Մեղրիի կադաստրի կոմիտեի գրասենյակը փակ է աշխատող չլինելու պատճառով․ կոմիտեի ղեկավար
Կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանումը գրասենյակ է, որը չի փակվելու։ Այս պահին այնտեղ աշխատող չունենք, սպասարկող մասնագետ չկա։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Մեղրիում մի շարք պետական մարմինների մասնաճյուղեր փակվում, այդ թվում՝ կադաստրի։
«Մասնագետ չունենք, 2 աշխատակիցն էլ ազատվել են աշխատանքից, այդ կապակցությամբ գրասենյակը փակ է, մոտակա օրերին մրցույթ է հրավիրվելու, որպեսզի այդ թափուր պաշտոնները համալրվեն»,- մեկնաբանեց Թովմասյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեղրիում մի շարք պետական մարմինների ստորաբաժանումներ են փակվում։
Հավելենք, որ այդ լուրերը հետո հերքվեցին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել