Ապօրինի անտառահատները պետական ավտոմեքենան գլորել են ձորն ու դիմել փախուստի
Հունվարի 19-ին, ժամը 17.44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները, սակայն «ՈՒԱԶ»-ը դիտավորությամբ հարվածել է Շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ «ԳԱԶ-66»-ը և «ՈՒԱԶ»-ը հեռացել են:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈՒԱԶ»-ի և «ԳԱԶ-66»-ի վարորդների ինքնությունը: «ՈՒԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր: Նաև հայտնել է, որ ինքն է «ՈՒԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:
«ՈՒԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են
Տավուշի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել