Արմավիրի մարզպետը 2019 թվականին ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։
Հետաքրքիրն այն է, որ նախկին համայնքապետը Արմավիրի մարզում որեւէ անշարժ գույք կամ բնակարան չի հայտարարագրել։ Դավիթ Խուդաթյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին է ստանձնել համայնքապետի պաշտոնը, դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Բնակարանը, ըստ հայտարարագրի, հիփոթեքով է ձեռք բերված, որն արժեցել է 19 մլն 485 հազար դրամ։ Հենց այս պատճառով էլ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարարից ստացել է 1 մլն 521 հազար դրամ, որն էլ հիփոթեքի մայր գումարը մարելու համար եկամտահարկի վերադարձ է։ Խուդաթյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 510 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 8 մլն 661 հազար դրամ, որից 7 մլն 140 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետի աշխատակազմից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել