Ադրբեջանը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով, նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է․ Թաթոյան
Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նպատակով կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր են ստեղծվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցվում է ադրբեջանական։
«Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։
Մարդկանց վկայություններով ու անհատական պատմություններով փորձ է արվում հիմնավորել, թե Հայաստանն ադրբեջանական պատմական հող է։
«Հայկական վանդալիզմ» և «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայություններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին:
Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացվում են ադրբեջանական մշակույթի մաս և բազմաթիվ այլ կեղծիքներ։
Չնայած հայերի նկատմամբ հենց ադրբեջանական պատերազմական հանցանքներին՝ խոշագումներից ու սպանություններից մինչև մշակութային հուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյություն չունեցող պատմությունը և հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամենը, այլ նաև ձևավորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։
Ուստի, ադրբեջանական խաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար և նպատակ ունի թմրեցնել մեր զգոնությունը։ Ադրբեջանական բացահայտ սպառնալիքները, ծախսվող ահռելի ֆինանսները և քաղաքականությունն անտեսելը տանում է դեպի կործանարար հետևանքեր:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է»,- գրել է Թաթոյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ