Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով
«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա են դարձել Օղակաձև զբոսայգու, մասնավորաբար 4-րդ հատվածի հետագայի վերաբերյալ խոսակցությունները: Կարծիքները տարբեր են, ընդուպ՝ ծայրահեղ տարաբևեռ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մարամասներ են հայտնի դարձել:
Ի մասնավորի, մեր աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, պարզ է դարձել, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ կա որոշակի չբացահայտված նախապատմություն: Ըստ այդմ, թենիսի կորտերը վարձակալական հիմունքներով տրվել են մի ընկերության, որի սեփականատերը փաստացի հանդիսացել է նախկինում Երևանի քաղաքապետարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը: Արդյունքում, նշված հատվածի վարձակալությունը իրականացվել է տվյալ տարածքի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, շուրջ 1 հա տարածքի համար ընկերությունը վճարում է մոտ 500 հազար ՀՀ դրամ: Ավելին, ըստ նույն աղբյուրների, նախկին պաշտոնյայից ստվերային գործարքի արդյունքում վերցվել է տվյալ տարածքը և փաստացի այս պահին շահագործվում է այլ կազմակերպության կողմից: Այսպիսով, ստացվում է, որ չնչին գումարներ համայնքին վճարելով՝ տնտեսվարողը գերշահույթ է ապահովել՝ Երևան համայնքին պատճառելով միլիոնավոր դրամների վնաս:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել