Դանակահարության վկաներ կա՞ն
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը, որը եկած է եղել անաշխատունակության տեղեկանք ստանալու: Քաղաքապետը հրաժարվել է ընդունել նրան՝ ասելով, թե խորհրդակցության է, անվտանգության աշխատակիցները նախ ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով հարձակվել է նրա վրա: Տուժողը դիմել է ոստիկանություն, սակայն առայժմ ընթացք չի տրվել գործին։
Համայնքապետարանից հերքել են այս լուրը, սակայն մեր աղբյուրն ասում է, որ վկաներ կան՝ քաղաքապետի սենյակում են եղել նրա տեղակալը, տեղի գազի գրասենյակի պետը։ Եվ սա առաջին դեպքը չէ՝ Գրիգորյանը հարկայինի պետ աշխատելու տարիներին դանակահարել է նախկին քաղաքապետ, հանգուցյալ Սարգիս Ղարաքեշիշյանին՝ Քոթոյին։
Հեղափոխությունից առաջ նա Տաշիրի «տիրակալ» Կարեն Կարապետյանի թիմում էր, հեղափոխությունից հետո՝ ՔՊ-ական Արփի Դավոյանի եւ Սուրեն Պապիկյանի, ինչի շնորհիվ էլ, թերեւս, իրավապահները չեն զբաղվում նրանով։ Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության տակ գտնվող կառույցներում բոլոր հարցերը՝ հավաքարար նշանակելուց մինչեւ այլ խնդիրներ, լուծում է Պապիկյանի հայրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել