Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պարեկները տուգանել են ամրագոտի չկապելու համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։
Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին հայտնում է, ասելով․ «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն» ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն էլ ինչ պարեկ, որ գեներալի վրա ակտ չգրի։ Պարեկ Գարիկ Մարտիրոսյանը առանց վարանելու ծոցագրպանից հանում է գրիչը, թղթապանակի միջից ակտը ու Հ․ Բաղմանյանի վրա ակտ է գրում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը