Փոփոխություններ՝ երեխայի խնամքի նպաստի նշանակման կարգում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ: ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-327-Ն օրենքով հստակեցվել են 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետները: Ծնողը կարող է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո: Նպաստը նշանակվում է երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում։ '
Ներկայացված նախագծի համաձայն, առաջարկվում է հստակեցնել, որ եթե երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ապա, անկախ այդ հանգամանքից, նպաստ նշանակելը մերժելու հիմք չէ, եթե այդ երեխայի խնամքի համար նպաստը նշանակվելու է խնամակալին: Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստի նշանակման գործընթացում ընդհանուր մոտեցում կիրառելու տեսակետից։ Գործող կարգավորումների համաձայն՝ փախստական ճանաչված անձին խնամքի նպաստը նշանակվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։
Ըստ նախարարության, առկա են բազմաթիվ դեպքեր, երբ բնակչության պետական ռեգիստրում անձի վերջին հաշվառումը Լեռնային Ղարաբաղում է, սակայն նա կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական չի ճանաչվել: Անձին, որի տվյալներն առկա են կառավարության 2023 թ. նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ներքին գործերի նախարարությունից ստացված ցուցակում, ևս խնամքի նպաստն օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ կիրառելով ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար նախատեսված նույն կանոնը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը