Վեկտորների փնտրտուք. ի՞նչ կտա Հայաստանի անդամակցությունը BRICS-ին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ դառնա՝ մասնակցելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի միջազգային ինտեգրացիոն նախագծերին։ Այս կարծիքին է նաև «Հայոց Ամրոց» կուսակցության նախագահ Ամրամ Պետրոսյանը, ով մասնավորաբար վստահ է, որ Երևանը պետք է ներկայացված լինի այնպիսի հեռանկարային համաշխարհային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ՝ BRICS-ն է։
«Ավելին, Երևանի ակտիվացումը այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսին է BRICS-ը, կարող է կարևոր դեր խաղալ 21-րդ դարում Հայաստանի՝ որպես ուժեղ և հաջողակ պետության ձևավորման գործում»,- Փաստի հետ զրույցում ասում է Պետրոսյանը։
«Հայաստանի և ողջ հայ ժողովրդի համար վերջին տարիները դարձել են իսկապես բարդ և շրջադարձային մի շարք պատճառներով: Այս իրավիճակում ելքը կարող է լինել ուժերի կենտրոնացումը և զարգացման ամենահաջող վեկտորը որոշելը։ Այս ուղղությունը պետք է լինի երկրի միջազգային ակտիվացումը՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժն ու երկրի հնարավորությունները»,- հավելում է նա։
Ամրամ Պետրոսյանի խոսքերով, BRICS-ի նախաձեռնողները հետաքրքրված են նոր խաղացողներով, հետևաբար, նոր երկրների հետ կապված, ընդունվել է ամենամեծ աջակցության փաստացի ռեժիմ։ «BRICS-ի շրջանակներում Երևանի ակտիվացումը կլինի Հայաստանի սուբյեկտիվությունը, որպես միջազգային խաղացողի, իրապես ամրապնդելու առաջին քայլը, և ապագայում Հայաստանը կունենա նոր դաշնակիցներ ամբողջ աշխարհում։ Սա վերաբերում է նաև տնտեսական բաղադրիչին»,- նշում է «Հայոց Ամրոց» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ ապագայում նոր անդամ երկրների մուտքով դաշինքը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը գնողունակության համարժեքությամբ և աշխարհի բնակչության 46%-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը