ԱՆ-ն պնդում է՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանքը վերացնելով՝ դատավորը շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը բավարարելով՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից՝ առանց հիմնավորման։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում մեկնարկել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ըստ էության, քննությունը։ Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվում է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման համար։ Մասնավորապես, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առևանւման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, սակայն մինչ կհասցներ քննել այն և հրապարակել որոշումը՝ գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության և, իրավիճակ էր ստեղծվել, որ նախաքննության փուլում ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը և բուն գործով դատական առաջին նիստը կայացել են նույն օրը։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գ․ Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել բողոքը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը, սակայն Մարտիրոսյանն անգամ չէր էլ հասցրել դուրս գալ ՔԿՀ-ից, առաջին ատյանի դատանում կայացավ նրա գործով դատական նիստը և Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Հենց այս որոշման համար էլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Նախորդ դատական նիստում դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել էր միջնորդություն՝ պահանջելով կարճել վարույթը, որի լուծումը հետաձգվեց, միջնորդությանն անդրադարձ կկատարվի վերջանական դատական ակտում։
ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց միջնորդությունը, համաձայն որի՝ դատավորը չէր կարող քննել կալանավորման դեմ բողոքը և որոշում կայացնել, քանի որ գործն արդեն առաջին ատյանի քրեական դատարանի վարույթում էր՝ ըստ էության քննության։ Այլ խոսքով՝ դատական ակտը բեկանվել չէր կարող, քանի որ այլ դատարան պետք է քննարկեր խափանման միջոցի հարցը։ Ըստ նախարարության՝ այս դեպքում դատավորը, քննելով և կայացնելով դատական ակտը, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից՝ առանց հիմնավորման։ Նույնանման նախադեպային որոշում, որպես այդպիսին, վկայակոչվեց Վճռաբեկ դատարանի երկու որոշում, այլ վճոռներ ԱՆ-ն չի էլ ուսումնասիրել։ Ավելին, ԱՆ ներկայացուցիչները չհստակեցրին՝ Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված չափորոշիչները, ինչպես նաև՝ գործերի էական տարբերությունները։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը