ՀՀ իմիջը վտանգված է. ՔՊ կամակորության պատճառով 3 ամիս անց դեսպանը հետ կանչվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ճնշում են «Բալասանյան» դաշինքին (որը Գյումրիում կառավարող ուժն է), որպեսզի հրաժարվի իշխանությունից ու դառնա ընդդիմություն:
Սա՝ այն դեպքում, երբ 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը հաղթել էր ՔՊ-ին՝ ստանալով քվեների 36,59 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 29,56 %:
Ստացվում է՝ ամեն օր ժողովրդավարության մասին պատմություններ հյուսող ՔՊ-ն «զոռբայությամբ» ուզում է իշխանություն վերցնել նաև Գյումրում և ստիպում է այնտեղ իշխող ուժին (որին ժողովրդի մեծամասնությունն է ձայն տվել) դառնալ ընդդիմություն:
ՔՊ-ն իր նպատակին հասնելու համար գործի է դրել ամենակոշտ միջոցները և ոչնչի առջև կանգ չի առնում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար, դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանին պատկանող գրեթե բոլոր բիզնեսներում ստուգումներ են սկսվել, քանի որ իշխանականները իրավապահ համակարգին հրահանգել են ամեն գնով քրգործ հարուցել Բալասանյանների նկատմամբ։
Հիշեցնենք նաև, որ իշխանությունները դեկտեմբերի 29-ին Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, հետ են կանչել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Վերջինս այդ պրոբլեմատիկ երկրի կարևոր պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից, այսինքն՝ ընդամենը 4 ամիս է պաշտոնավարել: Ստացվում է՝ իրենց քմահաճույքի ու ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու համար ՔՊ-ականները ոչնչի առջև չեն կանգնում, պատրաստ են զոհել ամեն ինչ, անգամ՝ ՀՀ պետական շահն ու արտաքին իմիջը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել