ՊԵԿ-ը փետրվարի 1-ից տուգանելու է բնակարանները վարձակալությամբ տվողներին, ովքեր հարկայինում չեն գրանցվել
Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ։ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։ Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի ու հունվարի առաջին օրերի համար ներկայացրել են հայտարարություն այն մասին, որ իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր։
«Արդեն ունենք 5 հազար քաղաքացի, որոնք արձագանքել են մեր կոչին ու ներկայացրել են հայտարարություն վարձակալական հարաբերությունների մասին։ Կոչ եմ անում քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություն, որ խուսափեն մեծ տուգանքներից։ Քիչ-քիչ հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնել, որ քաղաքացին չափսոսա հարկը վճարել։ Ի վերջո, այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային, մի շարք այլ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով»,-ասաց Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կառավարության գործընկերներն աշխատում են այդ համակարգի պարզեցման համար։ Ինչպե՞ս է ՊԵԿ-ը վերահսկելու վարձակալությունների գործընթացը։ Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ ունեն բավարար գործիքակազմ վերահսկողական գործընթացը պատշաճ կատարելու համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու վարձակալության մասին հայտարարությունները, այլ պետական մարմիններից ստացվող տեղեկությունները։ Բոլոր տվյալները հավաքագրվելու են ու ՊԵԿ-ը փետրվարի 1-ից կսկսի վարչարարությունը՝ առաջին փուլում կենտրոնանալով նորակառույց շենքերի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել