Իմ դիմումի համաձայն ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից. Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը պաշտոնանակությունից հետո:
«Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, գործընկերնե՛ր,
ինչպես արդեն գիտեք, իմ դիմումի համաձայն և հունվարի 4-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից:
Սիրելի՛ հայրենակիցներ, նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի՝ անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնը երեք տարի ինձ վստահելու համար:
Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար մեծ պատիվ է եղել, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Պաշտոնը ստանձնել եմ բավականին բարդ իրավիճակում և մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզային մյուս ինստիտուտների հետ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, ջանք չենք խնայել մարզում բազմաթիվ խնդիրներ լուծելու, մի շարք կարևորագույն ծրագրեր կյանքի կոչելու և մարզը զարգացման ուղով տանելու համար: Ինձ համար կարևոր սկզբունք է եղել համախմբվածությունը, միասնական լինելը, մարզում առողջ մթնոլորտի ձևավորումը՝ ի շահ մեր մարզի ու երկրի բարօրության, մարզի բնակիչների բարեկեցության:
Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախ՝ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին այս տարիների ընթացքում ակտիվ և տքնաջան աշխատանքի, գործակցության և աջակցության համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև ուժային կառույցների, համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր այն կառույցներին, որոնց հետ առիթ ու պատիվ եմ ունեցել համագործակցելու հանուն Լոռու մարզի զարգացման:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այսուհետ ևս ու ընդմիշտ շարունակելու եմ ծառայել իմ Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, միշտ լինելու եմ սիրելի լոռեցիների, իմ հայրենակիցների կողքին:
Ձեր՝ Արամ Խաչատրյան»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել