Ադրբեջանի հավաքականի մարզիչ է նշանակվել «Ղարաբաղի» մարզիչը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակից «Ղարաբաղը» գլխավորող Գուրբան Գուրբանովը նշանակվել է Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Ադրբեջանցի 45-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պրոսինեչկիին, որը 2014-ից էր գլխավորում Ադրբեջանի հավաքականը: Գուրբանովը հավաքականում աշխատանքը կսկսի այն ժամանակ, երբ Պրոսինեչկիի պայմանագրի ժամկետը լրանա:
Գուրբան Գուրբանովը նախկին ֆուտբոլիստ է եւ 65 հանդիպում է մասնակցել Ադրբեջանի հավաքականի կազմում՝ խփելով 14 գոլ:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ