«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք առաջարկելով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում. Փույա Հոսսեինի
Իրանը արդեն երկար տարիներ իր կարմիր գծերը գծել է և բոլոր կողմերին պարբերաբար հիշեցնում է դրանց մասին՝ տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոփոխության, աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության սկզբունքների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին:
Նրա խոսքով, Իրանը նաև մտահոգված է «Զանգեզուրի միջանցքի» հարցով. «Իրանը փորձեց «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ճանապարհ ստեղծել: Իհարկե, Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ միշտ էլ եղել է, բայց հիմա խոսքը երկաթգծի և ավելի լավ ճանապարհների մասին է, և այդ ճանապարհները կլինեն Իրանի վերահսկողության տակ: Դրանով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ չեզոքացնում է «Զանգեզուրի միջանցքը», այլընտրանք առաջարկելով: Երկրորդը, եթե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը Իրանի վերահսկողության տակ է, Իրանը պահպանում է իր ազդեցությունը Ադրբեջանի և Թուրքիայի վրա, և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում էլ ավելի է մեծանում: Դա նաեւ չեզոքացնում է հակառակորդի նկրտումներն ու նպատակները»,-ասաց Հոսսեինին:
Նա նկատեց, որ Իրանը միշտ փորձել է անկախ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում. «Մինչև Արցախի պատերազմը Ռուսաստանի դերն էր մեծ Հարավային Կովկասում: Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ դերը թուլացել է և Իրանի շահերը վտանգված են, և Իրանը փորձում է իրեն նոր ձեւով դիրքավորել տարածաշրջանում և ամրապնդել իր դիրքերը: Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են այդ հարցերում: Իրանը փորձում է չեզոքացնել բոլոր վտանգները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:
Փույա Հոսսեինին հայտարարեց, որ Իրանի քաղաքական ղեկավարների սեղանին բոլոր սցենարները գոյություն ունեն. «Իրանը եւ քաղաքական, եւ ռազմական մեսիջներ է ուղարկել բոլոր կողմերին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը: Վերջերս Իրանի նախագահը ռազմական շքերթի ժամանակ ընդգծեց, որ իր զինված ուժերը չեզոքացրել են «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը եւ թույլ չեն տվել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն Հարավային Կովկասում: Սա ցույց է տալիս, որ Իրանը նաեւ ռազմական ուժով պատրաստ է պահպանել իր կարմիր գծերը:
Իհարկե, Իրանի դերը մեծ է Հարավային Կովկասում եւ թույլ չի տա, որ ռազմական գործողություններ տեղի ունենան, փորձում է բոլոր կողմերին սեղանի շուրջ հավաքել եւ թույլ չտա լարվածություն: Լարվածության մեծացմամբ շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ նրանց հետուում կանգնած ուժերը: Իրանի գործունեությունն ուղղված է եղել նրան, որ չեզոքացնի ռազմական գործողությունների հնարավորությունները»,-ասաց նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը