Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան Կառավարության անունից տարածվում է կեղծ տեղեկություն «NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը «Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի աչտադրության արտադրական գործունեությունը կասցեվել է Դեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը «Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո 120 տարվա մեջ առաջին անգամ․ Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն Վիլայում Ստամբուլում եւ Անկարայում զգուշացրել են մարդաշատ վայրերում հնարավոր ահաբեկչությունների մասին

Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի ԳալյանԿառավարության անունից տարածվում է կեղծ տեղեկությունՀայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդինԳյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմինՀայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսովՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներըԳևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունըՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համարԱրևմտյան երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՀայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Hetq.amԶելենսկին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասինԴանիան մեկնաբանել է Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդի նշանակումըՓաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ ենԵվրոպայում միջուկային զենքը կարող է հայտնվել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց ձեռքում. ՎենսՄադոննան հիացրել է երկրպագուներին իր երիտասարդ տեսքով՝ առանց դիմահարդարմանԻնդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1100-ը«Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի աչտադրության արտադրական գործունեությունը կասցեվել էԴոնալդ Թրամփը ցնցել է հանրությանը Մելանիայի ներքնազգեստների մասին բացահայտումներովԻնչպես քնել տասը րոպեումԵվրոպայում խոշորագույն հանքավայրի մշակումը կանգնել է հազվագյուտ բզեզների պատճառովԳանձեր հատակի տակ. զույգը խոհանոցի վերանորոգման ժամանակ հայտնաբերել է 17-րդ դարի մետաղադրամներԱրման Ծառուկյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվել է մենամարտից․ ԹոփուրիաԳիտնականները պարզել են, որ Երկրի վրա եղանակները համաժամեցված չենԴեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՌուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապըԻսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին Իրանը մահապատժի է ենթարկել Ֆերմերի վարած դաշտում հայտնաբերվել է 600-ամյա միջնադարյան կնիք՝ սրբի պատկերովՄբապե․ Ուրախ եմ՝ ծննդյանս օրը կրկնել Ռոնալդուի ռեկորդըՅուրաքանչյուր ելույթ և յուրաքանչյուր փորձառություն ինձ դարձրել են ավելի ուժեղ ու վստահ. Ալբերտ ԱրմենակյանՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ հեռարձակման ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառներով. France Télévisions«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետոՀամայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտելՊուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել ԷրմիտաժումԵվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով120 տարվա մեջ առաջին անգամ․ Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն ՎիլայումԹուրքիայում 12 տարեկան աշակերտը հրազենով կրակել է դպրոցի տնօրենի վրաՉինաստանում շահագործման է հանձնվել մեթանոլով աշխատող աշխարհում առաջին նավթային սուպերլցանավըՃապոնիայում վերագործարկման է պատրաստվում աշխարհի խոշորագույն ատոմակայանըԶեղծարարներն արհեստական ​​բանականություն են օգտագործում արվեստի գործերի իսկությունը «հաստատելու» համար․ FTՍտամբուլում եւ Անկարայում զգուշացրել են մարդաշատ վայրերում հնարավոր ահաբեկչությունների մասինՀայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքներըՌԴ-ի կողմից ԽՍՀՄ ազդեցության ոլորտները ենթադրաբար վերականգնելու ցանկության մասին տեղեկատվությունը սխալ է․ ՊեսկովՀայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանըՊետդեպարտամենտը հերքել է Գազայի վերականգնման համար ԱՄՆ-ի կողմից 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին լուրերըԱԷՄԳ-ն կարծում է, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է ԻրանումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՔամիներին դիմակայելու համար Երևանից դուրս անտառային շերտեր կհիմնվեն. ԲեգոյանՈվ այգում մի ծիրանի ծառ ունի, իրեն կանաչապատման մասնագետ է համարում. Բեգոյանը՝ Երևանում տնկվող ծառերի մասին
Մամուլ

Փաշինյանը համարում է, որ արդեն լիովին մարսել է Արցախի հանձնումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, հերթական ինքնահարցազրույցն է արել: Սկզբունքորեն, կարելի էր և անուշադրության մատնել ինչպես այդ ինքնահարցազրույցի փաստը, այնպես էլ եթերից հնչած երկարաշունչ ճառի բովանդակությունը: Բայց... այստեղ երկու «բայց» կա: Առաջին «բայց»-ն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ուզենք թե չուզենք, շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, ուստի, էլի՝ ուզածչուզած, պետք է գոնե տեղյակ լինել, թե ինչ կամ ինչեր է խոսում: Երկրորդ «բայց»-ն ավելի ծանրակշիռ է. երբ ստերին չես հակադարձում, դրանց հեղինակին սկսում է թվալ, որ իսկապես էլ այդ ստերը ճշմարտության տեղ անցան, և որ բոլորը հալած յուղի տեղ ընդունեցին այդ ամենը: Նա չի հոգնում մանիպուլ յացիաներից, իրողությունները խեղաթյուրելուց, ձեռքի հետ էլ՝ նոր «հեքիաթներ» հորինելուց: Իսկ ի՞նչ էր այս անգամ ասում Արցախն ու Հայաստանն աղետած Նիկոլ Փաշինյանը, ո՞րն էր, եթե կարելի է այդպես ասել, նրա քարոզչական «փորացավը»: Ոչ մի նոր բան, եթե՝ հակիրճ:

Վերջին հարցազրույցը գործնականում ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ինքնաարդարացումների, իսկ եթե ավելի հստակ բնորոշենք՝ «կռուտիտների» յուրօրինակ ժողովածու էր: Ավելի վաղ հնչեցված դատողությունների մի փոքր հղկած («շկուռկա արած») նույն շարանը, որը, թե՛ ամբողջապես, թե՛ առանձին կտորներով վերցրած, չի դիմանում որևէ քննադատության: Առանցքային տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արդեն լիովին մարսել է Արցախի հանձնումը, ներառյալ՝ իր արկածախնդրական հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելն ու ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները լեգիտիմացնելը, պատերազմի պարտվողական կառավարումը, հաջորդող կապիտուլ յացիոն հայտարարությունը, Ալիևի հետ «պասերով» խաղն ու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից «թռնելը», Արցախի ուրացումն ու այն ադրբեջանական ճանաչելը, Արցախի հայաթափումն ու մնացած ամեն ինչը, իսկ հիմա այդ «ամեն ինչը», պատկերավոր ասած, պարզաջրելու իսկական ժամանակն է:

Ավելին, պարտության, մահվան, աղետի, կործանման ինքնատիպ խորհրդանիշ դարձած Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե իր կերպարը, իր, այսպես ասած, իմիջը սպիտակեցնելու, ժավելաջրելու ամենից հարմար պահն է: Ի վերջո, պատահական չեն հերթական արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցությունները: Նիկոլ Փաշինյանի ասածը հանգում էր նրան, որ գրեթե 30 տարի, առնվազն 1991ից (եթե ոչ՝ 1988-ից սկսած) մինչև 2018 թվականը, այսինքն՝ 27-30 տարի, Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլորը «թիթեռ էին նկարում», այդ հիմնախնդրից բացարձակապես ոչ մի բան չէին հասկանում, դրա լուծման ոչ մի տարբերակ չէին կարողանում գտնել ու չէին էլ փնտրում: Իսկ, այ, 2018-ին եկավ ինքը՝ ամենից իմաստո՜ւն, բոլորից սրտացա՜վ, ամենահայրենասե՜ր և այլն Նիկոլ Փաշինյանն ու «կակոյ-նիբուձ» մի երկու տարվա մեջ բոլոր հարցերը լուծեց: Բա ո՞նց չասես՝ փառք...

Մյուս պարզունակությունը. կատարվածի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, ինքը սուրբ է, անմեղ, տեղ-տեղ՝ «խեղճ ու միամիտ»... Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի նենգախեղած ներկայացման, Արցախի հիմնախնդիրը հայանպաստ լուծում չուներ, ինչ էլ արվեր, միևնույնն է, վերջում լինելու էր այն, ինչ ինքն արեց, պարզապես դա լինելու էր առանց զոհերի, իսկ ինքը դա արեց հազարավոր զոհերով: Նրա՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Արցախի ու Հայաստանի աղետման վերաբերյալ իրեն ու իր իշխանությանն ուղղված մեղադրանք լինի էլ, ապա այն պետք է լինի ուրիշ բանի մասին, այսինքն՝ այն մասին, որ «...մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ, Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության մասին»: Չնայած նախապես որոշել էինք ոչ մի մեջբերում չանել նրա դեմագոգիկ ասուլիսից, բայց այս մի նմուշն, այնուամենայնիվ, արժե մեջբերել:

Ասում է. «Լավ, այն, ինչ տեղի ունեցավ, իմ այս թվարկածը, այդպե՞ս տեղի ունեցավ, որովհետև կառավարությունը կամ իշխանությունը կանխավարկածով դավաճանեց, փլուզեց հայկական խոսույթը և քայլեր չձեռնարկեց պաշտպանելու այն տեսլականը, որը գոյություն ունի, այսինքն՝ այդ պատճառո՞վ էր, որ այսպես ստացվեց, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր, դրա համար է այդպես ստացվել: Ես երբ Ազգային ժողովում ասում էի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, ես այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի»: Եթե իր՝ Փաշինյանի ոճով արձագանքեինք, ապա պիտի ասեինք՝ «տո, լավ, է՜...»: Բայց չտրվենք այդ գայթակղությանը և փորձենք մեր ոճին հավատարիմ մնալ, ինչքան էլ դժվար է:Մի կողմ թողնենք, որ այս բառակույտից միտք հանելը սարսափելի դժվար բան է: Այդուամենայնիվ, ստացվում է՝ այն, որ իր վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ սերնդի կարողունակ երիտասարդություն է հազարներով կոտորածի մատնվել, էլ ավելի հազարներով՝ հաշմվել, դա այնպե՜ս, դատարկ բան է անձամբ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի ներկայացուցիչների համար:

Ինչ վերաբերում է «հայկական պատկերացումների անհնարինությանը», ապա հազարավոր հակափաստարկների փոխարեն կարելի է միայն թեթևակի հիշեցնել, որ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերին («Ապրիլ յան պատերազմից» հետո, հասկանալի է), իր կառավարության նիստում խոստովանեց, որ «միջազգային հանրությունը» փակ դռների ետևում իրեն ճնշում է, ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը... Սա արդեն ինքնին խոսուն է, եթե այլ բաներ չասենք ու չհիշեցնենք: Մի խոսքով, տպավորությունն այն է, որ Փաշինյանն ուզում է միայն ստելու և կեղծելու համար պատասխանատվության ենթարկվել: Բայց գիտե՞ք ինչ. շարունակ «կռուտիտ լինել», միգուցե և կարող է ստացվել, բայց պատասխանատվությունից անվերջ «պլստալու» դեպք, ոնց որ թե, պատմության մեջ ինչ-որ չենք հիշում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում