ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր:
Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», քանի որ չի կատարել վերջինիս հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինքը՝ նախարարը, նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը և խոստացել դրանք վերացնել: Ի դեպ, նույնի մասին մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել ԲՏԱ նախարարությունը, սակայն ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը և մասնավորաբար նշել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։
Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը զայրացել է Ռոբերտ Խաչատրյանի այս ինքնիրավչությունից և մտադիր է պաշտոնանկ անել թե՛ նրան, թե՛ այս հարցով զբաղվող նրա տեղակալ Ավետ Պողոսյանին։ ԲՏԱ գործող նախարարը, սակայն, անգործ չի մնա և, հնարավոր է, տեղափոխվի նախագահական. մեր աղբյուրները նշում են, թե նա կարող է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել