Մաքսային հսկողության ներքո գտնվող 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության
ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար հսկողական աշխատանքներ է իրականացնում տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած տվյալների համաձայն ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։
Պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ ներմուծված 6730 արկղ՝ շուրջ 83հզ 546կգ ընդհանուր քաշով պարարտանյութից, տարածքում փաստացի առկա է եղել ընդամենը 3417 արկղը, իսկ մնացած ընդհանուր 33,130 կգ քաշով 3313 արկղ պարարտանյութն իրացվել է առանց մաքսային մարմինների թույլտվության։
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել