Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը
Դեկտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իրենց գումարտակի տեղակայման վայրում կայանված մոտ 7 ծառայողական ավտոմեքենաների հաշվառման համարանիշները գողացել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ տարածքը ոստիկանության Կոտայքի բաժնի հսկողության տակ է, և այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական , իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։
Կարճ ժամանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը:
Նրան դեկտեմբերի 9-ին՝ ժամը 03։00-ի սահմաներում ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սևանի փողոցում գտնող «Օրիգինալ» սուպերմարկետի մոտ: Ավտոմեքենան տղամարդը վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչից հետո նրա նկատմամբ կազմվել է ավտոմեքենան վարելու իրավունքից զրկման արձանագրություն, ապա նրա Opel-ը տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Որոշ ժամանակ անց Է․ Մարտիրոսյանը մոտեցել է պարեկների կողմից կայանված ծառայողական ավտոմեքենաներին և հանել համարանիշերը։ Մի քանիսը գցել է ավտոմեքենաների տակ, իսկ 4 հատը իր հետ տարել է։
Ժամերի ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հայտնաբերել են նրան և պետական ունեցվածքի գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակության հիմքով դեկտեմբերի 9-ին տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել