Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման են ներկայացրել երկու նախագիծ: Առաջինը «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» նախագիծն է:
2022 թ.-ի դեկտեմբերի 17-ին ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման դրույթներում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, մասնավորաբար՝ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով։ Օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսվել է, որ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է կառավարությունը և մշակվել է նշված նախագիծը:
Երկրորդ նախագիծը վերաբերում է պայմանագրերի կնքմանը և մրցույթների անցկացմանը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները նույնպես հաստատում է կառավարությունը։ Ուստի մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» նախագիծը:
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել