«Դավիթին ասել են՝ թքած քո պագոնների վրա»․ ինչո՞ւ է զինվորականների եւ քաղաքացիների միջեւ վեճն ավարտվել սպանությամբ
Իջեւանում այսօր հողին են հանձնել 26-ամյա ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։ Դավիթը սպանվել է Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում՝ դեկտեմբերի 10-ին։
Ընտանիքում ցնցված են որդու մահվան լուրից։ NEWS.am-ին հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը, պատմում է, թե ինչպես պատանի Դավիթը եկավ ու ասաց՝ զինվորական է դառնալու։
«Բոլորս բարձրագույն կրթությամբ էինք, երբեւէ զինվորական գործի հետ առնչություն չէինք ունեցել, զարմացանք իր որոշումից, բայց Դավիթը հաստատակամ էր, որոշել էր, ու գնաց սովորելու Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ սովորելու, եկավ ու արդեն ավագ լեյտենանտ էր»,- պատմեց հարազատը։
Դավիթը մասնակցել է նաեւ 44-օրյա պատերազմին, նա իրենից մեծ եղբայր ուներ։
«Դավիթը գիտեր ուսադիրի գինը, նա միշտ պահանջում էր հարգանք սպաների նկատմամբ։ Հաճախ էր սրտնեղում, որ հարգանք չկա սպաների նկատմամբ, ասում էր՝ կարծես՝ բանի տեղ չդնեն»,- ասաց հորեղբայրը։
Թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, ընտանիքին շատ դրվագներ հայտնի չեն, միայն գիտեն, որ վիճաբանության պատճառը պարտքով գումարը չվերադարձնելն է եղել․
«Դավիթի սպա ընկերներից մեկի համար է տեղի ունեցել այս վիճաբանությունը։ Դավիթը գնացել էր սպայի պատիվը բարձր պահելու։ Մի քանի քաղաքացիներ պարտք են եղել ընկերոջը, նա էլ աջակցելու նպատակով գնացել է խոսելու, հասկանալու, թե ե՞րբ կվերադարձնեն, ինչից սկսվել է վիճաբանություն։ Ասել են՝ թքած քո պագոնների վրա, այ պագոնավորներ, հայհոյել են, ասել են՝ դուք ո՞վ եք, որ մեզնից ժամկետ եք հարցնում։ Հետո դանակով հարվածել են ընկերոջ ազդրին, հետո Դավիթին, ինչի հետեւանքով աճուկային շրջանի աորտան է ծակվել, հետո որովայնին են հարվածել, մինչեւ շտապ օգնության հասնելը, արդեն Դավիթն արնաքամ է եղել»։
Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
Գործով մեղադրյալը՝ 29-ամյա Գ․ Հ․-ն կալանավորվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել