«Ուիգմոր»-ի ֆինանսավորման ավելացումը կատարվել է դիմելիության ցուցանիշների հիման վրա․ ԱՆ-ն՝ Ավանեսյանի անվան հետ կապվող կլինիկայի մասին
Օրերս Tert.am-ը հրապարակել էր «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ներկայացրել էր առողջապահության ոլորտում մի շարք խնդիրներ։
Առողջապահության ոլորտի փորձագետը մասնավորապես գրել էր «ՊԱԳ-ի՝ Պետական առողջապահական գործակալության անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն, իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:
Ո՞վքեր են այս բժիշկները, սկսեցինք ուսումնասիրել և... պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկաներում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ:
Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ...ն Գ...ն աշխատում է «Ուիգմոր» կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն...ա Վ...ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ...ն՝ մանկաբույժ «Ուիգմոր» կլինիկայում, Դ..թ Ս...ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ...ն՝ սրտաբան «Ուիգմոր» կլինիկայում և այլն»,- պարզել է փորձագետը։
Նա միևնույն ժամանակ հայտնել էր, որ այս տարի բացված «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են:
Անուշ Պողոսյանը «Ուիգմոր»-ի ֆինանսական հատկացումը աննախադեպ է համարում՝ նշելով, որ մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ։
Ըստ նրա՝ ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր «Ուիգմոր»-ի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:
Tert.am-ը գրավոր հարցում է ուղղարկել Առողջապահության նախարարություն, պարզելու թե ի՞նչ հաշվարկներով և ի՞նչ նպատակով է «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ին տարեսկզբին տրվել 600 մլն. դրամ ֆինանսավորում, որից հետո ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացվել։
Առողջապահական գերատեսչությունից հայտնել են, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ն ունի երևանյան մանկական բուժհաստատություններին համարժեք մահճակալային ֆոնդ՝ 220 մահճակալ, կադրերով հագեցվածություն և ծառայություններ։
«Տարեսկզբի պայմանագրային գումարները հաշվարկվել են կառավարության կողմից սահմանված կարգով՝ տարեկան նախատեսվող ծավալների չափով, որը 2,5-3 անգամ պակաս է համանման ծառայություններ մատուցող երևանյան այլ բուժհաստատությունների պայմանագրային գումարներից։
Պայմանագրային գումարների հետագա վերաբաշխումները՝ ավելացում, պակասեցում, նույնպես կատարվել են կառավարության կողմից սահմանված կարգով՝ փաստացի դիմելիության ցուցանիշների հիման վրա՝ ընդհանուր հիմունքներով»,- պարզաբանել են նախարարությունից։
Նկատենք, որ, ըստ մամուլի, «Ուիգմոր» կլինիկը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունի։
Մինչդեռ Ավանեսյանը հերքել էր, որ որևէ կապ ունի «Ուիգմոր» կլինիկայի հետ։
Նա հավաստիացրել էր, թե իր ընտանիքի որևէ անդամ բաժնեմաս չունի տվյալ կլինիկայում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել