Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Լա Կասա» ակումբում. Տնօրենի գլխին հարվածել են գարեջրի շշով, իսկ ընկերոջ գլխին՝ ատրճանակով
Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռուբեն Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով հարվածել է Երևանի բնակիչ 32-ամյա Վանուշ Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Կարապետյանը հայտնել է, որ ինքը նշված ակումբի տնօրենն է, իսկ քրեական հետախույզներն էլ պարզել են միջադեպին ականատես 3 քաղաքացիների ինքնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել