Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է մասնակցել առաջիկա ԱԱ-ին.
«Ես միշտ կփորձեմ հանդես գալ իմ ուժերի ներածին չափով: Քանի դեռ ես ինձ պիտանի եմ զգում և կարող եմ նպաստել թիմի խաղին: Այս պահին այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել, Ամերիկայի գավաթին մասնակցելն է, իսկապես լավ մարզավիճակում լինելն ու այնտեղ խաղալը:
Ժամանակը ցույց կտա՝ կհասնե՞մ Աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։ Սովորաբար, ֆուտբոլիստներն այս տարիքում չեն խաղում Աշխարհի առաջնություններում: Այդ իսկ պատճառով ասացի, որ վստահ չեմ առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում:
Թվում էր, թե վերջին Աշխարհի առաջնությունից հետո կավարտեմ կարիերան հավաքականում, բայց եղավ ճիշտ հակառակը։ Հիմա ավելի քան երբևէ ցանկանում եմ լինել այստեղ՝ ազգային հավաքականում։ Չեմ ուզում մտածել Աշխարհի առաջնության մասին, բայց չեմ կարող 100 տոկոսով ասել, որ այնտեղ չեմ լինի, քանի որ ամեն ինչ կարող է պատահել։
Տեսնենք, թե որքան հեռու կարող եմ գնալ: Եթե մենք լավ հանդես գանք Ամերիկայի գավաթում, և ես կարողանամ շարունակել խաղալ, միգուցե դա տեղի ունենա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել