Զանգվածային ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. մասնակցել է շուրջ 20 մարդ. գործի են դրել դանակ ու քարեր
Նոյեմբերի 27-ի ժամը 14.00-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծոծրակի վերքով բուժօգնության է տեղափոխել 21-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14.10-ին նույն հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ազդրի ծակած վերքով բուժօգնության էր դիմել 16-ամյա մի պատանի:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.20-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը, ինչ-ինչ հարցեր պարզաբանելու համար, 8 ընկերների հետ Տերյան փողոցի զբոսայգում հանդիպել են 16-ամյա պատանու և նրա 9 ընկերների հետ: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է 16-ամյա պատանուն, ինչից հետո պատանու ընկերները քարերով հարվածներ են հասցրել 21-ամյա երիտասարդին և նրա ընկերներին: Փոխադարձ հարվածները զուգորդվել են հայհոյանքներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Հետագա միջոցառումներով 21-ամյա երիտասարդը Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել