ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին մեկ անձից գնումների եւ առանց մրցույթի պայմանագրեր կնքելու գործում: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ցուցանիշը ժամանակին համարվում էր մեկ անձից գնումների բացառումը եւ մրցույթներ անցկացնելը, որ տենդերներում հաղթողները հնարավորինս արդար եւ հավասար պայմաններում մրցակցեին: Ինքը` Փաշինյանն ու իր թիմակիցները տարիներ շարունակ քննադատել են նախկինների վարքը, որ մրցույթներն ազատ, թափանցիկ եւ արդար չեն անցկացնում: Հիմա իրենք, ըստ էության, վերացրել են «մրցույթ» հասկացությունը եւ բազմամիլիոն տենդերները շահում են իրենց փոխկապակցված անձինք ու կասկածելի ընկերություններ:
2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում։ Ընկերությունը կոչվում է «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Նոյեմբերի 11-ին, օրինակ, արդարադատության նախարարությունը 108 հազար դրամ է փոխանցել այս ընկերությանը, որպեսզի նախարարությանը ենթակա 3 հասցեներում գազի պատասխանատուի ու հնոցապանի ուսուցման ծառայություն մատուցի։ Թվում է` փոքր գումար է, սակայն սա միակ դեպքը չէ: Այսինքն՝ նախարարությունը փաստացի պետական բյուջեի հաշվին վերապատրաստում է իր գազի պատասխանատուին ու հնոցապանին, իսկ թե ինչ պետք է ուսուցանի այս կազմակերպությունը գազի պատասխանատուին ու հնոցապանին, Աստված գիտի։ Այսինքն՝ ստացվում է, որ նախարարությունն ինչ-որ մեկին որպես հնոցապան է աշխատանքի ընդունել, որն իր աշխատանքին չի տիրապետում, եւ նրան պետք է ուսուցանել։ Հնոցապանի գործն էլ անընդհատ զարգացող, էվոլյուցիա ապրող ու մշտապես փոփոխվող գործ չէ, որ պարբերական վերապատրաստման կարիք լինի, մինչդեռ նախարարությունը պատրաստվում է տարին մեկ անգամ այսպիսի ծառայություն ձեռք բերել այս ընկերությունից։
Այս ընկերությունից ծառայություններ են ձեռք բերել նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, Սահմանադրական դատարանը, առողջապահության նախարարությունն ու արդարադատության նախարարությունը՝ 2 անգամ, բոլոր դեպքերում գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել