Վաչե Գաբրիելյանի կինոջ համար բացառություն են արել
«Հրապարակ» թերթը գրում է.«Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ Մեր տեղեկությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։
Մենք 2 ամիս առաջ գրել էինք, որ ԿԲ վիճակագրության եւ դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն էր հարուցել։
Հ․ Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն են արել՝ պահել են Երեւանում, նրա ղեկավարած բաժինը լուծարել, իսկ բոլոր նրանց՝ մոտ 20 հոգու, որոնք հրաժարվում են Դիլիջան տեղափոխվել, մինչեւ Ամանոր ժամանակ են տվել՝ կա՛մ տեղափոխվում եք, կա՛մ ազատվում եք աշխատանքից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ