Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Բորենիներին գնահատական տվեք, եթե թաղային խուժան են, թող դուրս գան ՔՊ-ի փեշերի տակից. Մանուկյանը՝ թաղապետերի մասին

Սիրելի երեւանցիներ, ես ներողություն եմ խնդրում այս ամենի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այստեղ ձեր երազած ավագանին եք տեսնում. Պետք է ավագանին այս ամենն ընդունի ի գիտություն եւ փորձի ինքն իրեն սաստել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետի ռաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, որ անդրադառանլով երեկվա միջադեպին քննադատել է այն. «Բայց ինչպես հայտնի «Սայաթ Նովա» ֆիլմում էր ասում. «Աշուղ Ֆաթուլլա, մոռացիլ իս վերջին տողերը կարդալ: Պարոն Փամբուխչյան, քննադատելիս երբ ասում էիք՝ երկու ընդդիմադիրների միջեւ է եղել այդ ամենը, մի պահ ուզում եմ մտածել, որ չեք տեսել վիդեոն: Բայց երկրորդ միջադեպին, երբ ձեր վարչական շրջանների ղեկավարների, ներողություն եմ խնդրում, խուժան պահվածքի ականատեսը դուք եք եղել: Ձեր կողմից ակնկալում եմ գնահատական դրան:

Երեկ շանտաժի տեսքով խոսքը, որ երեւանցու շահը ոտնահարվում է եւ մեկ օր շուտ պետք է երեւանցու խնդիրը լուծվի՝ մետրոպոլիտենի կամ մյուսի հետ կապված, իհարկե, ճիշտ եք: Բայց երեկ ձեր թաղապետերը ցույց տվեցին, որ թքած ունեն երեւանցու շահերի ու խնդիրների վրա, որովհետեւ իրենք պռավալի տվեցին այդ ընտրությունները, իրենք պռավալի տվեցին ավագանու նիստը: Հետեւաբար, այսուհետ շանտաժի լեզվով խոսելուց հիշեք, որ այդ զենքը դուք կիրառեցիք եւ ձեր թաղապետերը փոշիացրեցին այդ զենքը»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով, եթե վարչական շրջանների ղեկավարների արարքին գնահատական չտալու, մեղավորներին խիստ չպատժելու դեպքում, դա ունենալու է իր հետեւանքները. «Հետեւանքները լինելու են եւ իրավական կյանքում, եւ իրական կյանքում, բոլորս էլ կյանքի մարդ ենք: Իսկ դրա համար պետք է լինի օրենքի գերակայություն: Ես ակնկալում եմ, որ երկու վարչական շրջանների ղեկավարները, որոնց կենսագրության ամենավառ կետերը մեկը ԱՄՆ-ում մի քանի տարի չհասկանալի գործունեությունը է ծավալել, հետ է վերադարձել եւ իրեն պահում է վերջին խուժանի նման:

Պարոն Փամբուխչյան ակնկալում եմ, որ բորենիներին գնահատական կտաք: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Մանուկյան Մեսրոպը կարա լռի, ինքը սխալվել է: Իմ քայլերը լինելու են հետեւողական եւ լինելու են իրավական դաշտում»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Նա պահանջեց ստեղծել էթիկայի հանձնաժողով. «Այդ հանձնաժողովը պետք է ունենա լիազորություն, որ ավագանու այն անդամը, որն իրեն հարիր չի պահում, ինքն իրավունք չունի այս դահլիճում գտնվելու՝ անկախ նրանից, նա իշխանություն է, թե ընդդիմություն: Եթե դուք դեմ եք, ուրեմն խրախուսում եք այս ամեն ինչը:

Ես նաեւ հաջորդ առաջարկը ունեմ՝ այն հարցերը, որոնք քաղաքապետարանը լավ գիտակցում է, որ ընդդիմության կողմից անընդունելի է, բայց դրանց շարքում կան հարցեր, որոնց պետք է հրատապ լուծում գտնել, այդ հարցերն ընդգրկեք օրակարգի սկզբնամասում եւ շանտաժ չկիրառել: Ձեր շանտաժի զենքը սպառվել է: Ես առաջարկում եմ դրա լուծումը: Քանի որ դուք շատ լավ գիտեք, թե որ հարցերն են անընդունելի ընդֆդիմության կողմից, այդ հարցերը պետք է ընդգրկվեն օրակարգի վերջում, որպեսզի մնացած հարցերը լուծվեն»:

Իր խոսքի վերջում Մեսրոպ Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Դուք որոշեք, դուք ուզում եք ունենալ թաղային խուժան, ուրեմն թող դիմում գրեն, դուրս գան, դուրս գան ՔՊ-ի ու իշխանության փեշերի տակից ու խաղան այն, ինչը ուզում են»:

Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք, որ այս դահլիճում կարգուկանոնը շատ կարեւոր է»: