Երկու «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների կողմից խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 17-ին, քաղաքացու ահազանգի հիման վրա Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոց ժամանած Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրվա ընթացքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել Երևան քաղաքում բնակվող 12 անձինք։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․ Մ․-ն 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, մի խումբ անձանց հետ, վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ․Ա․-ի և վերջինիս՝ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, խախտել մարդկանց անդորրը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությունը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․ Մ․-ի և մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ Վ․Ա․-ին, հայտնաբերելու, խուլիգանության միջադեպին առերևույթ մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին