Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։
Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Բնակարանները ձեռք են բերվել 2016 եւ 2017 թվականներին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Զեյնալյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված մեկ տրանսպորտային միջոց՝ 2006 թվականի արտադրության, Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Զեյնալյանը 2021 թվականին ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմասը, տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքների արժեքը կազմել է 676 հազար դրամ։
Զեյնալյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 20 մլն 715 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 102 հազար դրամ եւ 1100 ԱՄՆ դոլար։ Զեյնալյանի կրիպտոարժույթները կազմել են 200 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից եւ «Ինեկոբանկ»-ից։
Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, եւ հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել