ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերն ու մրցակիցները 5-րդ տուրում
Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 1-ին տեղի կունենան 5-րդ տուրի մրցամարտերը:
Հայաստանի հավաքականը կմրցի Հունգարիայի թիմի հետ: Հայկական թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Պետեր Լեկոյի հետ: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը նույնպես հանդես կգա սեւերով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կխաղան սպիտակ ֆիգուրներով:
Նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, մեկ մրցամարտ ավարտել ոչ ոքի եւ 7 միավորով Հունգարիայի ու Խորվաթիայի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականի 5-րդ մրցակիցը Վրաստանի թիմն է: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը կխաղան սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան՝ սեւերով:
Նախորդ 4 տուրերում կանանց Հայաստանի թիմը տարել է 3 հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 6 միավորով բաժանում է 4-9-րդ տեղերը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...