Փոքր Մանթաշի գյուղապետը որոնվում է աշխատակիցների գումարները կանխիկացնելու և կաշառք տալու կասկածանքով
Shamshyan.com-ը գրում է. 38-ամյա Լ. Ք.-ն Ոստիկանության Արթիկի բաժնում հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ Ժ. և Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար, ինչը Լ. Մարտիրոսյանը կատարել է։ Կայքի հաղորդմամբ` Ժ. Հակոբյանը Փոքր Մանթաշի գյուղապետն է, իսկ Գ. Հակոբյանը՝ նույն գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

















































