Վրեժի շարժառիթով սպանության փորձ ազգականի նկատմամբ՝ Գեղհովիտում
Ավարտվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակչի կողմից ինքնաշեն հրազենի գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ն, տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով իր ազգական Կ.Պ.-ի հետ լինելով թշնամական հարաբերությունների մեջ, վերջինիս սպանելու նպատակով, պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։
2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով հիշյալ ինքնաշեն հրազենը, Ա.Պ.-ն գնացել է Գեղհովիտ բնակավայրում գտնվող խանութի մերձակա տարածք, որտեղ կայանված վիճակում տեսել է Կ.Պ.-ի ավտոմեքենան: Հասկանալով, որ վերջինս խանութում է՝ մտել է ներս և Կ.Պ.-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ:
Այնուհետև, իր ընտանիքի բարի համբավն արատավորելու արդյունքում առաջացած վրեժի շարժառիթով, իր կողմից պատրաստված վերոնշյալ հրազենով Կ.Պ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ․Պ․-ն մահացել է՝ նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ Կ․Պ.-ն, հրազենային վիրավորումով, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին