Գայ գյուղում քույր ու եղբայր, իրենց կյանքին վերջ տալու նպատակով, փորձել են տունը այրել՝ գորգը գցելով գազի վառարանի վրա
Նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գայ գյուղի Սարյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն, դիտավորյալ հատակին օգտագործվող գորգը գցել են գազի վառարանի վրա, որպեսզի տունը այրեն:
Գարուն Գ.-ն և Արաքսյան Գ.-ն, գտնվելով հոգեպես ոչ ադեկվատ վիճակում, իրենց կյանքին վերջ տալու նպատակով մտել են իրենց տան ննջասենյակ, ներսից փակել դուռը և բենզինի միջոցով այրել հատակին դրված գորգը և այդ կերպ փորձել ինքնասպան լինել, սակայն կարճ ժամանակ անց ներսից կոտրել են ննջասենյակի դուռը և ստացած այրվածքներով դուրս եկել: Վերջիններս հարազատ քույր ու եղբայր են, և այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել