Տավուշում եղջերուն հարձակվել է պահակի վրա, վերջինիս «դեմքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել
Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 44-ամյա Արտակ Թ.-ն է, ով վնասվածքները ստացել է Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Պարզ լճի հարակից անտառում՝ եղնիկի հարվածի հետևանքով: Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կովկասյան ազնվացեղ եղջերունների բազմացման կենտրոնից» դուրս գալու ժամանակ, ճանապարհին՝ 2022թ. վերոնշյալ կենտրոնից բաց թողնված եղջերուի հարձակվելու հետևանքով:
Դեպքի փաստով Ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը աշխատում է նշված կենտրոնում՝ որպես պահակ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին