Կրակոցներ՝ Երևանում. տղամարդն ասել է՝ կրակել է Արցախի նախագահի կողմից իրեն պարգևատրած ատրճանակից
Հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է:
Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնում է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: Գ. Շամշյանի տեղեկություններով` բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև, ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել