Շեշտը դրել ենք ոչ թե տուգանելու, այլ՝ իրազեկման վրա․ Ոստիկանությունը՝ արցախցի վարորդներին տուգանելու մասին
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:
ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:
Այս մասին Tert.am-ին պարզաբանեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ անդրադառնալով ԱՊՊԱ չունենալու պատճառով արցախցի վարորդներին տուգանելու ահազանգին։
«Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»,- մեկնաբանել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ արդեն երրորդ ահազանգն է ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
Ինչպես նաև հիշեցնենք, որ արցախցի փաստաբանը, երեկ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, կից գրել, որ պարեկները երկու արցախցու տուգանել են 100 հազար դրամով՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել