ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Տիգրան Ուրիխանյանի դեմ նախաձեռնված քրվարույթից
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ ընտրված «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերեւույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ: Ըստ ՔԿ-ի, Տիգրան Ուրիխանյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում ու յութուբյան ալիքում տեսագրություն է հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է՝ «...կոչ եմ անում պատրաստվել, դուրս գալ փողոց ու ցխել սրանց սաղին»։ Սա Քննչական կոմիտեն դիտարկել է՝ ոչ ավել, ոչ պակաս որպես իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ վերոնշյալ գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ): Իսկ թե ի՞նչ փուլում է եւ արդյոք կա առաջադրված մեղադրանք, «Իրավունք»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանը տեղեկացրեց հետեւյալը. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել