Սպանությունից մեկուկես ամիս անց պաշտոնանկ է արվել ոստիկանության Թումանյանի բաժնի պետը
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօր՝ հոկտեմբերի 31-ի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գուրջանյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։
Աղբյուրի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երեւանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։ Վիրավորը Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն էր։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին եւ Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին:
Սեպտեմբերի 22-ին Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Արդեհ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել էին նաեւ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը:

















































