Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բնակարանային գողերին միշտ չէ, որ բռնում են

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաեւ այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր:

Ուսումնասիրությամբ վեր են հանվել այս հանցատեսակի կանխարգելմանն առնչվող խնդիրները, հանցագործության կատարմանը նպաստող պայմանները, բնակարանային գողությունների փաստերով քննված քրեական գործերի նախաքննության խնդիրները, օրինաչափ դատավարական խախտումները, դրանց պատճառները, ինչպես նաեւ դատական քննության ժամանակ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությանը խոչընդոտող գործոնները:

2016 թվականի ընթացքում արձանագրված՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է, այն է՝ արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր:

Չնայած զգալի քանակին, 2016 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը 2015 թվականի համեմատ նվազել են. նախորդ տարի արձանագրվել է նման 1252 դեպք, ինչը 117-ով կամ 8.5%-ով քիչ է 2015 թվականի համեմատ: Դրան զուգահեռ, աճել է՝ բնակարանային գողությունների բացահայտման միջին ցուցանիշը՝ 2016 թվականին կազմելով 33%՝ 2015 թվականին արձանագրված 30.5%-ի դիմաց:

2016 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է 482 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով 2016թ. ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ, որոնցից 83-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված եւ ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնց 81-ի կամ 52.9%-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը:

2016 թվականի ընթացքում արձանագրված դեպքերից 77-ը կատարվել են նախնական համաձայնության խմբի կողմից: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարած անձանցից 39-ը նախկինում դատված են եղել, ընդ որում, նրանցից 29-ը նախկինում դատապարտվել են համասեռ հանցագործություն կատարելու համար:

Վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողություն կատարած 198 անձանցից 192-ը կամ 96.9 %-ը եղել են տղամարդիկ, 6-ը կամ 3,1 %-ը՝ կանայք: Հանցանք կատարելու պահին անչափահաս է եղել 25-ը կամ 12,6 %-ը:

Բնակարանային գողություն կատարած չափահաս անձինք հիմնականում աշխատանք չեն ունեցել կամ, առանձին դեպքերում, կատարել են բանվորական աշխատանքներ, զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: Իսկ անչափահասները հիմնականում ընդգրկված են եղել ուսումնական հաստա¬տություններում:

2016 թվականի ընթացքում Երեւան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի՝ առանձնատների համեմատ գերակշռությամբ: Ի տարբերություն Երեւան քաղաքի, 2016 թվականի ընթացքում մարզերում արձանագրված բնակարանային գողությունները հիմնականում կատարվել են առանձնատներից: Արձանագրված բնակարանային գողություններից 565-ը կամ 45,1%-ը կատարվել են գիշերային ժամին՝ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 500-ը կամ 39,9%-ը՝ ցերեկը, իսկ 187 դեպքով (14.9%) հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերի բացահայտման ցածր մակարդակը հաստատող վիճակագրական օրինաչափությունն ակնհայտ է դարձնում այս հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը: Կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես այս հանգամանքի վրա՝ մատնանշելով նաեւ բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ կանխարգելիչ եւ հսկողական մեխանիզմների կատարելագործման առումով հրատապ անհրաժեշտություն է իրավապահ եւ շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի, այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերի, հատկապես ամառանոցային հատվածների հսկողության ուժեղացումը տեխնիկական ժամանակակից միջոցների կիրառմամբ: Հատկապես այս խնդիրները քննարկելու համար, բացի ՀՀ ոստիկանության, նախաքննություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներից, ՀՀ Դատախազության կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել պատկան մարմինների գործառույթների շրջանակում ջանքերը համատեղելու ուղղությունների, եղանակների շուրջ:

Դատախազության կոլեգիայի քննարկումների արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին առաջարկվել է հանձնարարել ավելի ինտենսիվացնել ոստիկանության ծառայությունների աշխատանքները, պարեկապահակային ծառայության առավել մեծ ուշադրության տակ պահել բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայրերը, օպերատիվ տեսադաշտում պահել բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց: Հատկապես այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին է վկայում այն, որ միայն 2016թ. ընթացքում բնակարանային գողությունների համար դատապարտված 153 անձանցից 29-ը նախկինում դատապարտված են եղել համասեռ հանցագործությունների համար:

ՀՀ դատախազությունն առաջարկել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին՝ քննարկել եւ գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Մեծապես կարեւորվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, ՏԻՄ եւ համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությունը, համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է խստորեն հետեւել, որպեսզի բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով՝ ապահովել, որպեսզի կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվեն ամենայն մանրամասնությամբ; Այսինքն ստացված փաստական տվյալներն ամբողջացնելու, ապացուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ:

Դատախազներին հանձնարարվել է նաեւ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ուսումնասիրել իրենց սպասարկման տարածքում գողությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները եւ ըստ անհրաժեշտության՝ դրանցից բխող համապատասխան միջնորդագրեր հասցեագրել Ոստիկանության տարածքային վարչությունների պետերին, իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ դատախազության կոլեգիան որոշակիացրել է «բնակարան» եզրույթի քրեադատավարական բնութագիրը, հստակեցրել այն չափորոշիչները, ըստ որոնց պետք է բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք գործելը որակել ապօրինի: