Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
«Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը գիտակցության մեջ են: Բուժառուներից մեկը կին է, մնացածը՝ տղամարդ»,- նշեց նա:
Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այրվածքաբանության թիմը փորձառու է: ՈՒնեն Իսպանիայից՝ 4, Մեծ Բրիտանիայից 1 բժիշկ, որոնց թվում են վերակենդանացման մասնագետը, պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժները:
«Ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ հարազատների հետ տարվող աշխատանքը սահմանափակվում է, թեպետ, դա ևս շատ կարևոր է: Հիմա բժշկական անձնակազմին պետք է մաքսիմալ ազատ թողնել, որպեսզի կարողանան կատարել իրենց առաջ դրված պարտավորվածությունը»,- ասաց նա:
Կենտրոնը հոգում է բուժառուների սննդի, հագուստի հարցը: Այդ համատեքստում հատուկ պարագաներ են հատկացվում բուժման պրոցեսը պատշաճ ու դյուրին կազմակերպելու համար։
«Այս պահին բժշկական տեսանկյունից ամեն ինչ արվում է. թե՛ նախարարությունը, թե՛ տարբեր կազմակերպություններ մեզ աջակցում են, ինչ անհրաժեշտ է՝ մենք ունենք»,- ընդգծեց նա:
Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այս պահին բուժհաստատությունը սահմանափակել է հիվանդների հոսքը, բայց առկա են թեթև վիճակում գտնվող բուժառուներ, որոնց այլ բաժանմունք տեղափոխելու պարագայում հնարավոր կլինի հավելյալ ժամանակ հատկացնել առավել ծանր հիվանդներին։
«Այրվածքաբաններին որոշակի ծանրաբեռնվածությունից ազատելով՝ կկարողանանք հաջորդ ընդունելությունն իրականացնել»,- շեշտեց նա:
Հովհաննիսյանը նշեց՝ բուժառուների մի մասի մոտ այրվածքի մակերեսն է մեծ՝ դեմքի, վերջույթների հատվածում, մյուս մասի մոտ մակերեսը փոքր է, սակայն այրվածքը խորն է, ինչը վիրաբուժական աշխատանք է պահանջում:
Կենտրոնից տեղեկացրեցին՝ այս պահին բոլորը վիրակապման փուլում են: Օրվա ավարտին ծանրության վիճակի հստակ գնահատական կունենան:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը