Կրակահերթ էին բացել Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ժամը 4․30-ի սահմաններում Ստամբուլից Երեւան են ժամանել եւ կամավոր Արաբկիր բաժնի ոստիկաններին ներկայացել 28-ամյա Դերենիկ Ս.-ն եւ 39-ամյա Ռոլանդ Գ.-ն։ Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով․ մայիսի 3-ին ժամը 18․40 սահմաններում Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ տանող ճանապարհին հրազեն էր գործադրվել։ Այնհայտ անձինք կրակահերթ էին արձակել «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որում այդ պահին եղել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի գյուղապետը եւ համայնքապետարանի վարորդը։
Վարորդ Կարեն Ղ.-ն հրազենային վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ 2 կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այդ անձինք եղել են LADA Priora մակնիշի մեքենայով։ Պարզվել էր հրազեն գործադրածների ինքնությունը՝ 23-ամյա Ռոբերտ Գ., 28-ամյա Արթուր Ն., 28-ամյա Դերենիկ Ս. եւ 39-ամյա Ռոլանդ Գ.։ Նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

















































