20-ամյա Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Գետամեջ բնակավայրից էր։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գետամեջի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ, բանակ զորակոչվել էր 20 տարեկանում։
«90-ական թվականներին է իրենց ընտանիքն Արցախից մեր համայնք տեղափոխվել, վատ սոցիալական պայմաններում էին ապրում: Տղայի մասին ասում էին, որ շատ լավ, խելոք տղա է»,- պատմեց Շահբազյանը։
Գետամեջի վարչական ղեկավարը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել համագյուղացին։ Նրա խոսքով՝ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել