Իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել քարոզարշավի վերջին շաբաթը «կատաղի» պայքարի դուրս գալ ու ամբողջ ուժերը կենտրոնացնել միայն ու միայն ձայներ հավաքելու վրա՝ չխնայելով ոչ մի մեթոդ:
ՔՊ-ն այս շաբաթ իր ամբողջ ծանր հրետանին ոտքի է հանել. նախարարները, բոլոր պատգամավորները մեկ մարդու պես աշխատանքային ժամից հետո պետք է շտապեն քարոզարշավի. անգամ այն պատգամավորները, որոնք մինչ այս չէին մասնակցում քարոզարշավին, այս շաբաթ նրանք էլ ոտքի կելնեն: Բանն այն է, որ որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են, քանի որ տարբեր ներքին հարցումներն էլ ցույց են տալիս, որ, առանց վարչական ռեսուրսի կոշտ կիրառման, չեն կարող իրենց ուզած արդյունքին հասնել ու Երեւանում միանձնյա իշխանություն ստանձնել:
Նրանց շատ է անհանգստացնում Հայկ Մարությանի բարձր վարկանիշը, որը իջեցնելու համար անգամ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հարցազրույց տվեց Հանրայինով՝ մեկն իր աշխատասենյակում. ԿԸՀ-ից հուշեցին, որ դա ընտրախախտում է, եւ զրույցը կազմակերպվեց Հ1-ի տաղավարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս