Թուրքիան ի՞նչ բովանդակության հանձնարարություններ է փոխանցել ՀՀ դատարաններին
Yerkir.am-ը գրում է․ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն:
Այս մասին ահազանգել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Ինչը պետական քաղաքականության արդյունք է:
Yerkir.am-ը ԲԴԽ-ից փորձել է պարզել՝ ինչ հանձնարարության կամ իրավական օգնության հարցումներ է Թուրքիան փոխանցել Հայաստանին։ ԲԴԽ-ից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ 100 քրեական գործերից 97-ը «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» է, 3-ը՝ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադրական փաստաթղթերի հանձնման մասին»։
Վերոնշյալ 100 իրավական օգնության հարցումներից 61-ը վերաբերում է անձանց դատավարական թղթերի հանձնմանը, իսկ մնացած 39-ը առանձին դատավարական գործողություններ կատարելու համար փաստաթղթերի հանձնման մասին։
Ստորև ներկայացնում ենք ԲԴԽ գրավոր պատասխանն ամբողջությամբ․


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը